Արցախում սննդամթերքի վաճառքի կտրոնների տրամադրումը վերսկսվել է

20.02.2023, 14:20
Արցախում սննդամթերքի վաճառքի կտրոնների տրամադրումը վերսկսվել է
Արցախում սննդամթերքի վաճառքի կտրոնների տրամադրումը վերսկսվել է
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը վերսկսվել է, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեին։

Սպասարկման կետերը գործելու են մինչև 19։00-ն։

Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ կտրոնների տրամադրման գործընթացը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես կասեցվել է։–0–