Արցախում ժամանակավորապես դադարեցվել է սննդամթերքի վաճառքի համար կտրոնների տրամադրումը

20.02.2023, 11:43
Արցախում ժամանակավորապես դադարեցվել է սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը
Արցախում ժամանակավորապես դադարեցվել է սննդամթերքի վաճառքի համար կտրոնների տրամադրումը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախում տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցվել է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը։

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեին։

«Սպասարկման կետերում աշխատանքն վերսկսելուն պես ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–