Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել

26.04.2023, 22:13
Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել
Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի նշանակումը Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի պաշտոնում։ 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Գեներալը հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական: Մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։ 2014 թ.-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։