Արցախում կհաստատվի կառավարության նոր կառուցվածքն ու նոր կազմը, օպտիմալացվելու են տարբեր գերատեսչություններ

16.12.2020, 16:37

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում առաջիկա օրերին հաստատվելու է կառավարության նոր կառուցվածքը։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ։ Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ», – նշել է Արցախի նախագահը։–0–