Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում. Պարգև արքեպիսկոպոս (ՎԻԴԵՈ)

11.01.2020, 21:15
Արցախի հոգևոր հայր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպել է Արցախի քաղաքական գործիչների հետ. ՎԻԴԵՈ
Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում. Պարգև արքեպիսկոպոս (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի հոգևոր հայր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նախօրեին հանդիպել է Արցախի քաղաքական գործիչների հետ, հաղորդում է artsakhpress-ը։ 

Նա նշել է, որ քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե՝ պառակտված։ Արքեպիսկոպոսը քաղաքական ուժերին կոչ արել՝ որոշակի պատասխանատվություն ստանձնել դա ապահովելու համար։

«2020 թվականի մարտի վերջին տեղի են ունենալու Արցախի Հանրապետությա նախագահի և ԱԺ ընտրություններ։ Ես՝ որպես արցախցիների հոգևոր ծնող, ամեն ինչի համար պատասխանատվություն եմ կրում Աստծո առջև և կամենում եմ, որ մեր այս ընտանիքում ամեն ինչ լինի հաշտ ու համերաշխ։ Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Արքեպիսկոպոսը հավելել է, որ Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում։–0–