Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը կասեցվել է, բայց հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր

24.03.2022, 21:55
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը կասեցվել է, բայց հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը կասեցվել է, բայց հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

«Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն խախտել է շփման գիծը, ՊԲ-ն և ռուսական զորակազմը փորձում են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:-0-