Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով (ՎԻԴԵՈ)

01.10.2023, 22:03
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար», - նշել է Ստեփանյանը Facebook-յան իր էջում:

Նա, որպես հետգրություն, ավելացրել է. եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար:-0-