Արցախի սահմանային գոտում միջադեպերից հետո իրադրությունը այս պահին հանգիստ է.ՊԲ
15.10.2021,
01:27
Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, հաղորդում է ԱՀ ՊԲ-ն:
"Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
"ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:-0-