Ադրբեջանը կրակ է բացել Արցախի մարտական հենակետերից մեկի ուղղությամբ. 6 զինծառայող վիրավորվել է.ՊԲ

14.10.2021, 23:55
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի մարտական հենակետերից մեկի ուղղությամբ. 6 զինծառայող վիրավորվել
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի մարտական հենակետերից մեկի ուղղությամբ. 6 զինծառայող վիրավորվել է.ՊԲ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող, հաղորդում է Արցախի ՊԲ–ն:

Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–