439.88
4.45
403.71
0
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի պաշտպանության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ

19:17
15 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի պաշտպանության նախարար, հրամանատար Միքայել Արզումանյանը կոչով դիմել է հայրենակիցներին։

Загружается новость ... "Лево"

ՊԲ–ի հրապարակած հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային: 44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք մենք: Կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և մեր հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարենք ոչ թե մեր երազանքներն, այլ ձևավորված իրողությունները, իսկ երազանքները կարող են և պե՛տք է լինեն նպատակ, ինչին պիտի հասնենք միահամուռ լարված աշխատանքով:
Այդ նպատակների իրագործման համար առավել քան երբևէ բոլորիս անհրաժեշտ է միասնականություն, պետական մտածողություն և անձնական պատասխանատվության զգացողություն: Բոլորիս անհրաժեշտ է տարածվող անհիմն շշուկներին, իրականության հետ որևէ կապ չունեցող առասպելներին, տարաբնույթ հերյուրանքներին վերջ տալու կամք և վճռականություն:
Իրականությունն այն է, որ Արցախը կա և լինելու է: Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը՝ պաշտպանության բանակը, պատերազմից դուրս է եկել ծանր հարվածներ կրած, սակայն ավելի քան միասնական, կարգապահ և պատրաստ շարունակել կատարել հայրենիքը պաշտպանելու իր առաքելությունը: Բանակը պահպանել է իր կուռ կառուցվածքը, կառավարման համակարգը, միանձնյա ղեկավարման սկզբունքի վրա հիմնված զինվորական աստիճանակարգությունը, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքը, իսկ բոլոր փոփոխությունները, որոնք կատարվելու են առաջիկայում, նպատակաուղղված են լինելու ոչ թե բանակի կազմալուծմանը, այլ բանակի կատարելագործմանն ու մարտունակության աստիճանի որակապես աննախադեպ բարելավմանը:
Անհիմն խոսակցություններն ազնիվ չեն առաջին հերթին այն զինվորների և սպաների նկատմամբ, ովքեր այս պահին էլ մարտական դիրքերում իրականացնում են իրենց ծառայությունը: Բանակի հրամանատարության, միավորումների և զորամասերի, տարբեր ստորաբաժանումների հրամանատարների, սպայակազմի, պայմանագրային և ժամկետային զինծառայողների տեսլականը մեկն է՝ ապահովել մեր երկրի պաշտպանությունը, ապահովել մեր ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը: Այդ գերնպատակի իրագործմանն իրենց կյանքն են նվիրաբերել մեր բազմաթիվ զինակից եղբայրներն ու քույրերը, վստահ եմ, որ կարողանալու ենք արժանի լինել նրանց զոհողությանը»։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ