Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել

13.08.2021, 13:32
Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է ԱՀ ՊԲ–ն: 

«Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար: ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նշենք, որ Ռուսաստանը հաստատել է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ է կիրառել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։ Ավելի վաղ, Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:–0–