410.04
4.03
388.59
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ–ն հաստատում է.Ադրբեջանն Արցախում հարվածային ԱԹՍ–ների է կիրառել

10:56
13 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ 

Այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում, հաղորդում է «Արմենպրեսը»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքի կատարումը Լեռնային Ղարաբաղում։

«Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։  Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում  է  հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:48
26 Սեպտեմբերի 2023
Քաղաքագետը բացառել է Ղարաբաղում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
Որևէ նման հնարավորություն գոյություն չունի, հայտարարեց Կվկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԼՂ–ում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
14:35
26 Սեպտեմբերի 2023
Ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով. նախկին պետնախարար
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով
13:25
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից Երևանի ԲԿ–ներ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա, նրանց վիճակը կայուն ծանր է
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն
12:35
26 Սեպտեմբերի 2023
Արցախում նախօրեին հայտնաբերվել է 10 քաղաքացի որոնողական աշխատանքների արդյունքում
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին
11:43
26 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ-ն կողմ է ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը
10:24
26 Սեպտեմբերի 2023
290 մարդ տուժել է Արցախում խոշոր պայթյունի հետևանքով, կան տասնյակ զոհեր
Պայթյունից տուժած  տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
10:08
26 Սեպտեմբերի 2023
Ուղղաթիռով բժշկական թիմը մեկնեց Ստեփանակերտ` օգնության հասնելու պայթյունից տուժածներին
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման
00:05
26 Սեպտեմբերի 2023
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում  պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը
23:24
25 Սեպտեմբերի 2023
Արցախում գրանցված պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, շտապ անհրաժեշտ է սանավիացիայի օգնությունը
Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր
21:16
25 Սեպտեմբերի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հումանիտար հարցեր են քննարկել
Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ
17:04
25 Սեպտեմբերի 2023
Արցախում հայտնաբերվել է խաղաղ բնակիչների և զինծառայողների 105 մարմին
Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում
11:55
25 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտում ժամը 14:00-ից անվճար վառելիք կտրամադրվի ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիների համար
Ստեփանակերտում ժամը 14:00-ից անվճար վառելիք կտրամադրվի ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիների համար