Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է իրավիճակն ադրբեջանական սադրանքից հետո

02.08.2022, 16:37
Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է իրավիճակն ադրբեջանական սադրանքից հետո
Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է իրավիճակն ադրբեջանական սադրանքից հետո
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այս պահի դրությամբ Արցախում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Facebook–յան իր էջում։

«Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել։ Պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ բարդ է Արցախում, աշխարհում, որի պարագայում պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել։ Լինենք շատ զուսպ և դեմագոգներից հնարավորինս հեռու», – գրել է նա։

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Այսօր առավոտվա դրությամբ իրավիճակը կայուն–լարված է։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել, որի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։–0–