Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)

10.02.2021, 09:37
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին լուրերը. ՎԻԴԵՈ
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում մեկնաբանել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախի քաղաքացիները կստանան ռուսական անձնագրեր։

«Անձնագրերի տրամադրումը, ընդհանրապես Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը կախված չէ ռուս խաղաղապահների ներկայությունից Արցախում», – ասել է նա։

Բաբայանը նշել է, որ Ռուսաստանն ազատականացրել է այդ գործընթացը, «այսինքն մարդիկ, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ–ում, ում ծնողներն են ծնվել նախկին ԽՍՀՄ–ում, ավելի հեշտ կարող են ստանալ քաղաքացիություն` անկախ նրանից Ստեփանակերտում են բնակվում, Գյումրիում, Թբիլիսիում, թե Ղազախստանում»։

«Այս հարցն անմիջապես ածանցյալ չէ ռուս խաղաղապահների տեղակայումից այստեղ», – ասել է նա։–0–