425.94
7.53
415.35
+38
Եղանակը Երևանում
Հայ

Արցախցի կինը թանկարժեք օծանելիքի, պայուսակի, Iphone 11–ի և գումարի դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը (ՎԻԴԵՈ)

19:42
18 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետւթյան քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա.Հ.-ի հետ, 2021թ. մայիսին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից, կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ ում տիրող իրավիճակի, աոանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում, հաղորդում է Արցախի ԱԱԾ-ն:

Ա.Հ.-ն ընդունելով նրա առաջարկը սկսել է նրան տրամադրել որոշակի տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի, սոցիալական ծրագրերի, Արցախ այցելող օտարերկրյա քաղաքացիների և այլնի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց, օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հրավերով և ֆինանսավորմամբ Ա.Հ.-ն 2021 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնել է Ուկրաինայի Հանրապետության ք. Կիև, որտեղ հանդիպել է օտարերկրյա հատուկ ծառայության 2 աշխատակցի հետ, արդեն իսկ տրամադրած տեղեկությունների դիմաց նրանցից ստացել է 400 ԱՄՆ դոլար գումար ու թանկարժեք օծանելիք և պայմանավորվածություն ձեռք բերել ամսական 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց շարունակել տրամադրել նրանց հետաքրքրոդ տեղեկություններ:

Կիևից վերադառնալուց հետո, Ա.Հ.-ի համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայության հետ ստացել է այլ երանգ, վերջինս սկսել է գործել հստակ առաջադրանքներով, որոնց կատարման արդյունքում փոխանցել է տեղեկություններ որոնք թեև պետական գաղտնիք չեն հանդիսանում, բայց կարող են օգտագործվել ՀՀ և ԱՀ արտաքին անվտանգության դեմ:

2022թ. հունվարի 28-ին, Ա.Հ.-ն օտարերկրյա հատուկ ծառայության կողմից կատարված աշխատանքի համար վարձատրություն ստանալու և հրահանգավորվելու նպատակով, նրանց հրավերով և ֆինանսավորմամբ մեկնել է Վրաստանի Հանրապետություն ք. Թբիլիսի, որտեղ նրանց հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ստացել է 1500 ԱՄՆ դոլար գումար և ստորագրել նրանց հետ համագործակցելու պարտավորագիր, ինչպես նաև թանկարժեք նվերներʽ օծանելիք, պայուսակ և Iphone 11 մոդելի հեռախոս, որում տեղադրված էր հատուկ ծրագիր, որի միջոցով վերջինս հետագա համագործակցության ընթացքում փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները:

Այսպիսով Ա.Հ-ն մինչ ս.թ. մայիսի 25-ը օտարերկրյա հատուկ ծառայության առաջադրանքով, երբեմն էլ իր նախաձեռնությամբ, հավաքել և փոխանցել է Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սոցիալական, քաղաքական իրադրությունների և առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի և ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ Խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, պատերազմի արդյունքում բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների քանակի, պետության կողմից նրանց տրվող աջակցության, Արցախում տիրող մթնոլորտի և առանձին գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը, հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է, միաժամանակ հիշեցնելով, որ ԱՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով, այն է Պետական դավաճանությունը, նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:20
19 Հուլիսի 2022
Պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ. Արմեն Գրիգորյան
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան
12:51
18 Հուլիսի 2022
Վերադարձ դեպի նոր կյանք. Արցախում գրանցվում է ծնելիության աճ
Վերադարձ դեպի նոր կյանք. Արցախում գրանցվում է ծնելիության աճ
12:38
01 Հուլիսի 2022
Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում. Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ–ն անդրադարձել է Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման հարցին
14:10
30 Հունիսի 2022
Ի՞նչ է լինելու Բերձորի և Աղավնոյի հետ. Գրիգորյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է լինելու Բերձորի և Աղավնոյի հետ. Գրիգորյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը. ՎԻԴԵՈ
12:21
29 Հունիսի 2022
Facebook–ով ու TikTok-ով ծանոթացել են «աղջիկների» հետ ու զորամասի մասին տվյալներ փոխանցել. պետական դավաճանության աղմկահարույց դեպք Արցախում (ՎԻԴԵՈ)
Facebook–ով, TikTok-ով ծանոթացել են «աղջիկների» հետ ու զորամասի մասին տվյալներ փոխանցել. Արցախում պետական դավաճանության աղմկահարույց դեպք է բացահայտվել. ՎԻԴԵՈ
18:29
28 Հունիսի 2022
Ժամանակավորապես դադարեցվելու է Արցախի գազամատակարարումը
Ժամանակավորապես դադարեցվելու է Արցախի գազամատակարարումը
15:48
27 Հունիսի 2022
Ստեփանակերտում խնջույքի սեղանի շուրջ հանել է ատրճանակն ու կրակել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ստեփանակերտում
19:25
25 Հունիսի 2022
Արցախում 41-ամյա զինծառայող է մահացել, ևս չորս զինծառայողի վիճակը ծանր է. ՊԲ
Արցախում 41-ամյա զինծառայող է մահացել, ևս չորս զինծառայողի վիճակը ծանր է
11:47
23 Հունիսի 2022
«Պետք է իրատես լինենք». ՀՀ նախագահը մեկնաբանել է ընդդիմադության թեզն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (ՎԻԴԵՈ)
«Պետք է իրատես լինենք». ՀՀ նախագահը մեկնաբանել է ընդդիմադության թեզն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ՎԻԴԵՈ
17:17
20 Հունիսի 2022
Բաբայան. եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
Բաբայանը հայտարարել է, որ եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
13:21
20 Հունիսի 2022
Արցախի նախագահը ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
Արցախի նախագահը ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
11:13
17 Հունիսի 2022
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ. Միրզոյանը`ԵԱՀԿ ԽՎ նախագահին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում