Առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից (ՖՈՏՈ)

02.10.2020, 21:30
Առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից. ՖՈՏՈ
Առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից։

Загружается новость ... "Лево"

Այսօր հակառակորդը մի քանի անգամ հրետակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով կան բազմաթիվ վնասվածքներ և վիրավորներ։

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-