Ամենամեծ վտանգը Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է. Քոչարյանն` արցախյան հարցում ռիսկերի մասին
28.09.2022,
12:15
Քոչարյանը հայտարարեց, որ Արցախի հարցում իշխանության կողմից որևէ քայլ չի արվում իրավիճակը շտկելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամենամեծ վտանգը Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաև դրան, թե տեխնիկապես ինչ ճանապարհ են ընտրելու, դժվարանում եմ հիմա ասել։ Իմ տպավորությամբ հաջորդ քայլը լինելու է այս ուղղությամբ, և սրա դեմ պետք է առաջի հերթին պայքարեն ղարաբաղցիները, Ղարաբաղի իշխանությունը՝ Հայաստանի աջակցությամբ», – հայտարարեց նա այսօր ասուլիսի ժամանակ։
Քոչարյանը նշեց, որ իր բոլոր մտահոգություններն իրականություն են դառնում` պարզաբանելով, որ Արցախի հարցում իշխանության կողմից որևէ քայլ չի արվում իրավիճակը շտկելու համար։
«Իմ տպավորությամբ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում և ոչ միայն Բրյուսելում. խոսքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին է», – ասաց նա։
Հիշեցնելով, որ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Արցախի շուրջ էր` Քոչարյանը հայտարարեց, որ լավ չի պատկերացնում, թե ինչպես է կարելի այս հարաբերությունները կարգավորել առանց որոշակիության և միասնական պատկերացման՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված։
«Հետևաբար, եթե այստեղ առաջընթաց կա, ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն կամ լռությամբ կամ ոչ լռությամբ։ Այն հանգամանքը, որ «Արցախի Հանրապետություն», «ինքնորոշում, սուվերենություն» Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից ուղղակի իսպառ կորել են, վկայում է այն մասին, որ այստեղ մենք ունենք լրջագույն պրոբլեմ. «Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղի հարցը կարգավորված է, մենք ձեր հետ Ղարաբաղի մասին խոսելու ոչինչ չունենք»։ Ինչքան գիտեմ, Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ», – ընդգծեց նա։
Քոչարյանի խոսքով, եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա։
«Այնպիսի տպավորություն է, որ Ղարաբաղի իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ, իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է. ինքնաարդարացման ճանապարհը հետևյալն է՝ հիմա ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք՝ ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցության», – ասաց նա` ավելացանելով, որ Ղարաբաղի իշխանությունը դա անում է բավական մեծ ջանասիրությամբ։
Քոչարյանը կարծում է, որ կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է։
«Այն փաստը, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ, էլեկտրական սյուները չեն տեղափոխվել և կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրա, այնպիսի մի կախվածություն է ստեղծում, որ ուղղակի Ադրբեջանն ուզած ժամին, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար։ Եվ Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ», – ասաց նա։
Որպես դրական տարր` Քոչարյանը նշեց այն, որ բոլոր հարցումներով հայ ժողովրդի 95 տոկոսը չի պատկերացնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։
«Բայց դեռ չի պայքարում դրա դեմ. կամ այդ հարցումների ժամանակ անկեղծ չեն իրենց պատասխաններում կամ դեռ շարունակում են հավատալ իշխանությունների հավաստիացումներին», – ավելացրեց նա։–0–