Ամբողջ օրով կդադարեցվի Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը

18.07.2021, 20:16
Ամբողջ օրով կդադարեցվի Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
Ամբողջ օրով կդադարեցվի Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 19-ից մինչև 20-ը կդադարեցվի Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։

Այս մասին նշվում է «Արցախգազի» Facebook-յան էջում։

«Պայմանավորված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի հետ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման պատճառով սույն թվականի հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն կդադարեցվի գազամատակարարումը ամբողջ հանրապետության տարածքում։Հայցում ենք ներողամտություն պատճառված անհանգստության համար», - նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։-0-