Ադրբեջանը պատրաստ չէ կոմպրոմիսի, Փաշինյանը նշել է ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը
10.10.2020,
21:11
Ադրբեջանը պատրաստ չէ կոմպրոմիսի, Փաշինյանը նշել է ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ZDF» գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարաել է, որ կոմպրոմիսը հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են կոմպրոմիսի, Ադրբեջանը պատրաստ չէ։
Հարցազրույցի տեքստը հրապարակել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Տեսեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախագահների մակարդակով՝ Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն և Վլադիմիր Պուտին, հայտարարություն են ընդունում և կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը: Հայկական կողմերը ողջունում են այդ հայտարարությունը: Ադրբեջանը չի արձագանքում որևէ կերպ: Իսկ Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, որից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ ռազմական գործողությունները կդադարեցնի միայն, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո: Եվ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք», – ընդգծել է վարչապետը։–0–
Загружается новость ... "Лево"