Ադրբեջանը պատերազմի առաջին օրերին օգտագործել է ամենաէլիտար կորպուսի բրիգադը, որը զինված է T-90 տանկերով. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

09.10.2020, 22:57
Ադրբեջանը պատերազմի առաջին օրերին օգտագործել է ամենաէլիտար կորպուսի բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով. Հովհաննիսյան ՎԻԴԵՈ
Ադրբեջանը պատերազմի առաջին օրերին օգտագործել է ամենաէլիտար կորպուսի բրիգադը, որը զինված է T-90 տանկերով. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հարավային ուղղությամբ կիրառվել է ադրբեջանական բանակի նույնիսկ ամենաէլիտար, 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, թե՝ ոչ։

Հովհաննիսյաննը նաև որոշ դետալներ է հայտնել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին օրերից:

«Դա շատ հարաբերական է, որովհետեւ դրանք ինչ-որ պահի շեշտակի բարձրանում են, հետո իջնում են։ Մարտական գործողությունները չեն կարող 24 ժամ նույն ինտենսիվությունն ունենալ։ Դա կախված է եղանակից, տաքությունից, օրվա ժամերից, սառնությունից, զենքի տեսակներից, վերախմբավորումներից, ռազմական խորամանկությունից եւ այլ հանգամանքներից»,- հայտնել է Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական բանակը կիրառել է ամենաէլիտար բրիգադը պատերազմի առաջին օրերին:

«Կիրառեցին 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով։ Եթե դու այդքան ուժ ես կիրառում, այդքան ֆիքսված ժամանակում, ապա 3-5 օրվա ընթացքում 30-ից 40 կիլոմետր խորության պիտի հասնես։ Չես հասնում, ուրեմն տապալել ես օպերացիան եւ մնացած ամեն ինչը «թոզ փչոցի է»»,- գրել է նա:-0-