Ադրբեջանն անկանոն, ինտենսիվ կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ

28.07.2022, 13:30
Ադրբեջանն անկանոն, ինտենսիվ կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ
Ադրբեջանն անկանոն, ինտենսիվ կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

«Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տուժածներ չկան:

Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։–0–