Ադրբեջանի ևս մեկ ՍՈւ–25 գրոհիչ է խոցվել. ՀՀ ՊՆ

15.10.2020, 17:04
Ադրբեջանի ևս մեկ ՍՈւ–25 գրոհիչ է խոցվել
Ադրբեջանի ևս մեկ ՍՈւ–25 գրոհիչ է խոցվել. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ևս մեկ ՍՈւ–25 գրոհիչ է խոցվել, ասաց ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսեսյանը հինգշաբթի ասուլիսի ժամանակ։
Загружается новость ... "Лево"


«Մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Ասուլիսից 10 րոպե առաջ հայտնի դարձավ, որ մենք խոցել ենք հակառակորդի ևս մեկ ՍՈւ–25 գրոհիչ», – ասաց Մովսեսյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր Ադդրբեջանի երկու ՍՈւ–25 գրոհիչների խոցման մասին։ Այսպիսով, ընդհանուր առմամբ խոցվել է երեք Սու–25 գրոհիչ։–0–