Ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ Արցախի երկու բնակավայրում

25.11.2022, 14:58
Ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ Արցախի երկու բնակավայրում
Ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ Արցախի երկու բնակավայրում
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարոււնը:

«Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:-0-