Ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը. Էջմիածինը կոչ է արել աշխարհին դատապարտել այդ վայրագությունը (ՖՈՏՈ)
20.11.2020,
01:28
Ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը. Էջմիածինը կոչ է արել աշխարհին դատապարտել այդ վայրագությունը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանի կողմից հրապարակված լուսանկարներում երևում է, որ ոչնչացվել է եկեղեցու գմբեթը։
«Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաև վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը», – հայտարարել է Վահրամ Քահանա Մելիքյանը Facebook–յան իր էջում։
«Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը», – հայտարարել է նա։
Կանաչ ժամը գտնվում է Շուշիի կենտրոնում։ Եկեղեցու գմբեթները երևում են քաղաքի գրեթե բոլոր ծայրերից։ Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին՝ Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։ Այդ մասին վկայում է շինարարական արձանագրությունը։ Պատերի մեջ ագուցված են նաև նախկին եկեղեցու արձանագրությունները։–0–
Загружается новость ... "Лево"