ԱՄՆ–ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակն ու չթիրախավորել քաղաքացիական գոտիները
13.10.2020,
20:19
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակն ու չթիրախավորել քաղաքացիական գոտիները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։
«Միացյալ Նահանգները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել կրակի դադարեցման հարցում իրենց պարտավորությունները` համաձայն պայմանավորվածություններին և դադարեցնել քաղաքացիական գոտիների թիրախավորումը, ինչպիսիք են Գյանջան ու Ստեփանակերտը։ Մենք ցավում ենք մարդկային զոհերի կապակցությամբ և շարունակում ենք հետամուտ մնալ խաղաղ կարգավորմանը», – գրել է նա Twitter–ի իր էջում։–0–

Загружается новость ... "Лево"