ԱՄՆ–ն ԼՂ խնդիրը լուծված չի համարում.ՀՀ–ում ԱՄՆ դեսպան

15.09.2021, 13:44
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում
ԱՄՆ–ն ԼՂ խնդիրը լուծված չի համարում.ՀՀ–ում ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։–0–