450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ դեսպան. հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ

11:01
23 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:   

«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի  համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,-  Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Լին Թրեյսին, հաղորդում է «Արմենպրեսը»:

Անդրադառնալով անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշեց, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաև ԱՄՆ պետքարտուղարությունից. «Թերևս, գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- նշել է Լին Թրեյսին:

Դեսպանը ընդգծել է, որ այս խնդիրների լուծումը անչափ կարևոր է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում և նրանց անվտանգությունն ու ապահովությունն է վտանգվում, ուստի, այս ամենը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:47
04 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս երբեք ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը
Փաշինյանի խոսքով, ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս երբեք ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը
21:15
03 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն 5,2մլն եվրո կհատկացնի տեղահանված արցախցիներին օգնելու համար. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
21:10
03 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
11:09
03 Հոկտեմբերի 2023
55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան Գոռն ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել
13 տարեկան Գոռը միայնակ 55 ժամ մեքենայի ղեկին է եղել՝ 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու համար: Այլընտրանք չի ունեցել
10:43
03 Հոկտեմբերի 2023
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
09:58
03 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին. ԶԼՄ
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին
13:57
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. Փաշինյան
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերն ու հետագա քայլերը
13:30
02 Հոկտեմբերի 2023
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
12:50
02 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից, ընթանում են բանակցություններ
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից
11:56
02 Հոկտեմբերի 2023
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար. ի՞նչ անել, ու՞ր դիմել, որտե՞ղ ստանալ օգնություն
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար
22:03
01 Հոկտեմբերի 2023
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով (ՎԻԴԵՈ)
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով
21:57
01 Հոկտեմբերի 2023
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում