61-ամյա արցախցին մոլորվել ու ձերբակալվե է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից
01.08.2023,
22:18
61-ամյա արցախցին մոլորվել ու ձերբակալվե է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:-0-