ԼՂՀ նախագահը քննարկել է հանրապետությունում կայանալիք մարդահամարին նվիրված հարցեր

25.11.2015, 15:36
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված  դեկտեմբերին հանրապետությունում կայանալիք մարդահամարի կազմակերպման հետ կապված հարցերին:
 ԼՂՀ նախագահը քննարկել է հանրապետությունում կայանալիք մարդահամարին նվիրված հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված դեկտեմբերին հանրապետությունում կայանալիք մարդահամարի կազմակերպման հետ կապված հարցերին: 

«Լսելով շահագրգիռ մարմինների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները՝ նախագահը կարևորել է մարդահամարի պատշաճ անցկացումը՝ այս ուղղությամբ տալով մի շարք կոնկրետ հանձնարարականներ»,-ասված է հաղորդագրությունում:

Խորհրդակցությանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-