Ադրբեջանը Ղարաբաղում օգտագործում է արգելված կասետային ռազմամթերք. Human Rights Watch–ի հետազոտություն
23.10.2020,
12:57
Ադրբեջանը Ղարաբաղում օգտագործում է արգելված կասետային ռազմամթերք. Human Rights Watch–ի հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում անցկացված հետազոտության արդյունքները, որում նշվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում օգտագործում է կասետային ռազմամթերք, որն արգելված է օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ։
«Կասետային ռազմամթերքի օգտագործումը, հատկապես բնակավայրերում, վկայում է քաղաքացիական անձանց անվտանգության նկատմամբ աղաղակող անտարբերության մասին։ Կասետային ռազմամթերքը երբեք և ոչ մի հանգամանքներում չպետք է օգտագործվի, առավել ևս քաղաքներում, բնակչության համար կանխատեսելի և անընդունելի վնասների պատճառով», – ասել է Human Rights Watch–ի սպառազինության հարցերով վարչության տնօրեն և կասետային ռազմամթերքի կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուսը։
Կազմակերպությունն ուսումնասիրել է հրթիռների մնացորդները, բեկորները, պայթած ենթառազմամթերքի մնացորդները, ինչպես նաև չաշխատած ենթառազմամթերքը, որոնք չեն գործել Ստեփանակերտի մի քանի վայրերում։ Ուսումնասիրվել են նաև Հադրութում կասետային ռազմամթերքի օգտագործումն ապացուցող լուսանկարները։
Նշվում է, որ հոկտեմբերի 12–ին Human Rights Watch–ն այցելել է այն վայրերից մեկը, որի ուղղությամբ, բնակիչների տեղեկացմամբ, իրականացվել է հարված կասետային ռազմամթերքով։ Human Rights Watch–ի ներկայացուցիչները պարզել են, որ այդ վայրի ուղղությամբ իրականացվել է ոչ թե մեկ, այլ առնվազն երկու հարված։ Բացի այդ, հայտնաբերվել են LAR-160 իսրայելական հրթիռի մնացորդներ, M095 ենթառազմամթերքի հարվածներին բնորոշ տասնյակ հետքեր և ենթառազմամթերքի մնացորդներ։
«Human Rights Watch–ը չի կարողացել իդենտիֆիկացնել ոչ մի ռազմական տեխնիկա կամ բազա երեք շրջաններում, որտեղ իրականացվել են հարձակումներ։ Եթե անգամ դրանք եղել են, ապա, հաշվի առնելով դրանց չընտրողական գործողությունները, կասետային ռազմամթերքի կիրառումը բնակելի քաղաքացիական շրջաններում անթույլատրելի է պատերազմի կանոններով», – ասվում է հետազոտության մեջ։
Ուսումնասիրության մեջ նաև նշվում է, որ ոչ Հայաստանը, ոչ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունները չունեն կասետային ռազմամթերքի պաշարներ, չնայած որ իրենց տրամադրության տակ ունեն հրթիռային սարքեր, որոնք կարող են տեղափոխել այդ զենքը։
Նշվում է նաև, որ ղարաբաղյան հակամարտության մեջ Human Rights Watch–ը քննում է հարցն այն մասին, թե հակամարտող բոլոր կողմերը պահպանու՞մ են միջազգային հումանիտար իրավունքը, որով պահանջվում է, որպեսզի Զինված ուժերը միշտ տարբերակեն կոմբատներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական օբյեկտները։
«Human Rights Watch–ը բազմիցս դիմել է Ադրբեջանի կառավարությանը` խնդրելով տրամադրել հասանելիություն տեղում հետազոտություն կատարելու համար, սակայն հասանելիություն մինչև այժմ չի տրամադրվել», – նշվում է Human Rights Watch–ի հետազոտության մեջ։–0–
Загружается новость ... "Лево"