436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայ գեներալ. մոտ ժամանակներս լայնածավալ մարտական գործողություններ չեն սպասվում

20:01
06 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում մոտ ժամանակներս լայնածավալ մարտական գործողություններ չեն սպասվում։

Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Դավթյանը նշել է, որ ղարաբաղա–ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով հակառակորդի զինուժի կուտակումների ու ակտիվ տեղաշարժերի մասին լրատվամիջոցների և անհատ անձնանց կողմից շրջանառվող տեղեկատվությունը նախ և առաջ զարմացնում է հենց զինվորականներին։

«Քանի որ մենք ենք առաջին հերթին վերահսկում հակառակորդի շարժը, հետախուզություն վարում, գնահատում ենք այն ինչ որ կա, որպեսզի պատրաստ լինենք մարտական գործողություններ վարելուն, մեզ համար տարօրինակ են կուտակումների մասին տարածված տեղեկությունները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք են գտնվում հետախուզական համակարգում և տեղեկատվություն են տարածում», – ասել է Դավթյանը «Ստատուս Քվո» հաղորդման շրջանակում:

Իրականում, ըստ զինվորականի, այդ կուտակումները բնական են, և դրանց առկայությունը ամենևին չի նշանակում, որ վաղը կարող են լայնածավալ մարտական գործողություններ սկսվել:

«Դեպքերից հետո ինչպես մենք խմբավորումներ ծավալեցինք և պատրաստվեցինք մարտական գործողությունների, այնպես էլ Ադրբեջանի հանրապետության ԶՈՒ արեց ԼՂՀ սահմանների դիմաց՝ փորձելով կատարել որոշակի խնդիրներ: Այնպես որ այդ առումով կուտակումներ կան, և դա բնական է», – նշել է Դավթյանը։ 

Նրա խոսքով` մյուս կողմից այդ կուտակումները չեն նշանակում, որ վաղը սկսվելու են լայնածավալ մարտական գործողություններ: Յուրաքանչյուր կողմը՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական, բնականաբար նախապատրաստական աշխատանքներ են կատարում, հաշվի առնելով իրավիճակի լարվածութունը, մյուս կողմից կողմերը ցույց են տալիս հակառակորդին խնդիրը կատարելու իրենց պատրաստակամությունը և վճռականությունը, որպեսզի քաղաքական գործընթացներ սկսելու դաշտ բացվի:

«Ես՝ որպես պաշտոնատար անձ, կարող եմ ասել մոտ ժամանակներս չեն սպասվում լայնածավալ մարտական գործողություններ: Միևնույն ժամանակ մենք ՝ որպես զինվորականներ, անգամ մինչև ապրիլյան դեպքերը, համարում ենք, որ ամեն օր կարող է պատերազմ սկսվել, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Եվ այս դեպքերը նույնպես ցույց տվեցին, որ պատրաստ ենք նման խնդիրների կատարմանը»,- նշել է Դավթյանը։ 

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ
18:15
24 Նոյեմբերի 2023
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով