Դիվերսիայի փորձ շփման գծում. հակառակորդը կորուստներ ունի

25.01.2018, 10:30
Գիշերը հակառակորդը դիվերսիայի փորձ է կատարել շփման գծում։
Դիվերսիայի փորձ շփման գծում. հակառակորդը կորուստներ ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 25-ի գիշերը ժամը 02:00-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:

«Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–