Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով

24.10.2017, 12:36
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 24–ից Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին, հաղորդում է «Արցախպրեսը»` հղում անելով Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության պետ Ալֆրեդ Պողոսյանին։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, նոր երթուղին սկզբնական շրջանում լինելու է երկու օրը մեկ:

«Նոր երթուղին լինելու է Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով, որը կրճատելու է ոչ միայն ժամանակն ու տարածությունը, այլև թեթևացնելու է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին և հնարավորություն է տալու վարորդներին երթևեկել ավելի հանգիստ», – նշել է Պողոսյանն ու հավելել, որ սակագներում փոփոխություններ չեն նախատեսվում: 

«Առայժմ գործելու է միայն մեկ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց», – ասել է Պողոսյանը։

Այս տարվա սեպտեմբերի 1–ին տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացմանարարողությունը։ Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։–0–