Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր գնդացիր

01.10.2016, 10:40
իշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր գնդացիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, հաղորդում է ԼՂՀՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-