Ադրբեջանը խորքից ուժեր է տեղաշարժում դեպի շփման գիծ. Բաբայան
14.06.2018,
13:48
Ադրբեջանը խորքից ուժեր է տեղաշարժում դեպի շփման գիծ. 2016 թ.–ի ապրիլ ամսից նման բան չէր նկատվել:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ սահմանամերձ շրջաններում տեղակայելով ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի խորքերում, հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։
Загружается новость ... "Лево"
«Ապրիլ ամսից նրանք կուտակումներ են իրականացրել սահմանի գրեթե ողջ երկայնքով և տեղակայել են սահմանամերձ շրջաններում ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության խորքերում։ Խոսքը տարբեր ստորաբաժանումների մասին է, որոնց տեղակայման վայրը գտնվում է, ասենք, Բաքվում, Շեմախիում, տարբեր այլ տեղեր, այսինքն՝ Ադրբեջանի խորքում, որոնք տեղակայված չեն սահմանամերձ շրջաններում, և 2016 թվականի ապրիլ ամսից նման բան չէր նկատվել», – ասել է Բաբայանը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ վերջին օրերին ակտիվացել են այդ ստորաբաժանումների տեղաշարժերը հիմնականու, արևելյան շրջաններում, որտեղ ռելիեֆը տափաստանային է։
«Արցախի Պաշտպանության բանակն ամեն ինչ անում է, համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ հավասարակշռվածությունը պահպանելու, ռազմավարական նախաձեռնողականությունը մեր ձեռքերում պահելու ուղղությամբ», – ընդգծել է Բաբայանը։–0–