Ադրբեջանը չորեքշաբթի գիշերը ավելի քան 50 անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ

20.04.2016, 10:23
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Ադրբեջանը չորեքշաբթի գիշերը ավելի քան 50 անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–