638.75
7.08
525.76
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը

11:51
21 Հունիսի 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի պարզաբանել է հակամարտության գոտում «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը:

«Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերևարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է»,-ասված է ԱՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Право"


Ըստ հաղորդագրության` Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: «Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:14
26 Փետրվարի 2021
Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը Արցախի հարցով եռակողմ հանդիպմանը
Հայկական կողմը մտադիր է մասնակցել Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստին
21:32
25 Փետրվարի 2021
ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ «Իսկանդերներ» չեն կիրառվել Արցախյան պատերազմի ժամանակ
ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ «Իսկանդերներ» չեն կիրառվել Արցախյան պատերազմի ժամանակ
13:01
23 Փետրվարի 2021
Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում. ԱԳ նախարար
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում
10:33
23 Փետրվարի 2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է Մարտակերտ–Վարդենիս ճանապարհով ադրբեջանցիների երթևեկության հարցը
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է Մարտակերտ–Վարդենիս ճանապարհով ադրբեջանցիների երթևեկության հարցը
10:15
22 Փետրվարի 2021
Ադրբեջանն առանց մեկնաբանության արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում
Արդեն 8 օր է` որոնումներ չեն իրականացվում. Ադրբեջանն առանց մեկնաբանության արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում
17:02
19 Փետրվարի 2021
Արցախի ոստիկանության ծառայող է ձերբակալվել՝ պատերազմի ընթացքում ապօրինի զենք ձեռք բերելու և իրացնելու մեղադրանքով (ՎԻԴԵՈ)
Արցախի ոստիկանության ծառայող է ձերբակալվել՝ պատերազմի ընթացքում ապօրինի զենք ձեռք բերելու և իրացնելու մեղադրանքով. ՎԻԴԵՈ
21:53
18 Փետրվարի 2021
Լիսագորում հայ զինծառայողներն անմխիթար վիճակում են. ՊԲ–ն մեկնաբանել է լուրերը
Լիսագորում հայ զինծառայողներն անմխիթար վիճակում են հայտնվել. ՊԲ–ն մեկնաբանել է լուրերը
15:47
18 Փետրվարի 2021
Արցախի ՏԻՄ ընտրությունները հետաձգվել են մինչև 2022թ.–ի գարուն, կառավարությունից նշել են պատճառը
Արցախի ՏԻՄ ընտրությունները հետաձգվել են մինչև 2022թ.–ի գարուն, կառավարությունից նշել են պատճառը
14:05
18 Փետրվարի 2021
Ամբողջ Արցախը կհոսանքազրկվի
Ամբողջ Արցախը կհոսանքազրկվի
17:14
17 Փետրվարի 2021
Արցախում քրգործ է հարուցվել պետական դավաճանության փաստով. մի խումբ քաղաքացիներ կասկածվում են պատերազմի ժամանակ թշնամուն օգնելու մեջ
Արցախում մի խումբ քաղաքացիներ կասկածվում են պատերազմի ժամանակ թշնամուն օգնելու մեջ. հարուցվել է քրգործ
13:07
17 Փետրվարի 2021
Ռուսերենն Արցախում կարող է դառնալ երկրորդ պետական լեզու
Ռուսերենն Արցախում կարող է դառնալ երկրորդ պետական լեզու
12:15
17 Փետրվարի 2021
ԲԱՑԱՌԻԿ. ինչպե՞ս են թուրքերը հասել Շուշի, հրապարակվել են թուրքական 1500 հոգանոց խմբի առաջխաղացման կադրերը (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ. ինչպե՞ս են թուրքերը հասել Շուշի, հրապարակվել են թուրքական 1500 հոգանոց խմբի առաջխաղացման կադրերը. ՎԻԴԵՈ