Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի. ՄԻՊ–ը թարմ տվյալներ է ներկայացնում
07.07.2021,
15:30
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի. ՄԻՊ–ը թարմ տվյալներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, հաշվի առնելով իրեն ուղղված հարցումները, հրապարակել է տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։
Загружается новость ... "Лево"
«Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են՝ 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։ Զոհված զինծառայողների թիվը ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ», – նշել է Ստեփանյանը։
Նա հայտնել է, որ վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։
«Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին մեզ մոտ առկա չէ», – նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։
Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։–0–