Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն, մինչ օրս ընդհանուր հայտնաբերվել է 1371 աճյուն. ԱԻՊԾ
11.02.2021,
11:47
Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն, մինչ օրս ընդհանուր հայտնաբերվել է 1371 աճյուն

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–