Երգիչ Սարոն անվճար համերգ կտա Էջմիածնում (ՎԻԴԵՈ)

17.09.2024, 19:37
Հայտնի երգիչ Սարո Թովմասյանը հայտարարել է, որ որոշել է մեծ ու շքեղ անվճար համերգ ունենալ․ՎԻԴԵՈ
Երգիչ Սարոն անվճար համերգ կտա Էջմիածնում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի երգիչ Սարո Թովմասյանը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ որոշել է մեծ ու շքեղ անվճար համերգ ունենալ իր ծննդավայր Էջմիածին քաղաքում։  

«Բազմիցս ստացել եմ նամակներ այն մասին, թե ինչու չեմ ունենում այնպիսի համերգ, որ հասանելի լինի բոլորին: Երկար մտածելուց հետո որոշեցի անել անվճար համերգ, ու շատ մեծ համերգ հենց իմ ծննդավայրում՝ Էջմիածին քաղաքում», – նշել է Սարոն։

Նրա խոսքով, համերգ նվեր է քաղաքին։ 

«Այն նվեր է մեր ժողովրդին, իմ շատ սիրելի հայկաշենցիներին, հարակից բոլոր գյուղերին և ընդհանուր Արմավիրի մարզին։ Հայաստանի բոլոր մարզերին հրավիրում եմ, հոկտեմբերի 8-ին Էջմիածնի հրապարակում լինելու է շքեղ համերգ, որին երկար ժամանակ է մեծ թիմով պատրաստվում ենք։ Բարձր որակի լուսային էֆեկտներ կլինեն, Կարեն-Սևակ բենդը ինձ հետ միասին, բացարձակ կենդանի հնչողություն կլինի: Սպասում եմ բոլորիդ», – ասել է Սարոն։