Ձուն խստիվ արգելվում է այս հիվանդությունների դեպքում․ խորհուրդներ՝ դիետոլոգից
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հավի ձուն սպիտակուցով և կենսական միկրոէլեմենտներով հարուստ առողջարար մթերք է։
Սակայն որոշ հիվանդությունների դեպքում ձու ուտելը խստիվ արգելվում է։ Այս մասին զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան, գրում է belnovosti.by–ը։
Ո՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի ձու ուտել.
Նախ, արգելվում է ձու ուտել, եթե դուք անհատական անհանդուրժողականություն ունեք այս մթերքի նկատմամբ:
Երկրորդ, բարձր խոլեստերինի դեպքում պետք է զգուշությամբ ձու օգտագործել, հատկապես՝ դեղնուցը:
Երրորդը, շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն ձվի օգտագործումը։
Բացի այդ, ձուն կարող է հրահրել թթվային ռեֆլյուքսի և պանկրեատիտի սրացում:
Միզաքարային հիվանդություն ունեցող մարդիկ չպետք է շատ դեղնուց օգտագործեն։

