+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

11:17
24 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. InDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը
տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին։

- Հայաստանում inDrive-ն աշխատում է արդեն մի քանի տարի և, չնայած լուրջ մրցակցությանը, շարունակում է հաջողություններ գրանցել։ Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում բիզնեսով զբաղվելու առանձնահատկությունները, ի՞նչ առավելություններ կամ դժվարություններ կառանձնացնեիք։

- inDrive-ն աշխատում է աշխարհի 47 երկրներում, և յուրաքանչյուր երկրում մենք փորձում ենք «մերը դառնալ»` արտահայտության բուն իմաստով: Մենք ունենք մեկ բիզնես մոդել, որը հնարավորինս թափանցիկ և արդար է. հաճախորդներն ուղևորության բոլոր մանրամասների շուրջ համաձայնության են գալիս ուղղակիորեն: Այսինքն՝ ոչ թե համակարգչային ալգորիթմն է նշում գինը A կետից մինչև B կետ, այլ ուղևորն ու վարորդը իրենք են որոշում։ Արդյունքում այդ գինը կլինի ամենաարդարը, քանի որ այն հարմար է ուղևորության երկու մասնակիցներին էլ։

Հիմնական խնդիրը շտկելն է այն, ինչ արել են մրցակիցները մեզնից առաջ, այն է՝ ուղղել մարդկանց ընկալումը քաղաքային ուղևորության մասին՝ որպես չարդարացված թանկ: Մեր բիզնես մոդելը թույլ է տալիս գինը արդար դարձնել: Երբ մարդիկ սա հասկանան ու ընդունեն, այդ ժամանակ մեքենայով ուղևորությունների թիվը քաղաքում կավելանա։ Այս առումով Հայաստանը մեծ ներուժ ունի։

Այլ երկրների և նույնիսկ հարևան երկրների հետ համեմատ՝ այստեղ վարորդ կանչելու ծառայության ներթափանցման մակարդակը դեռևս ցածր է՝ 5,6%, այն դեպքում, երբ համաշխարհային միջին ցուցանիշը 16.8% է։ Այսինքն, հիմնական առավելությունը մնում է տեղաշարժվելու այլ տեսակներին, ինչպիսիք են հասարակական տրանսպորտը կամ սեփական մեքենան: Այնուամենայնիվ, երկիրն ունի ինտերնետի ներթափանցման բարձր մակարդակ, շարունակում է աճել սմարթֆոնի միջոցով տարատեսակ ծառայություններից օգտվելու համաշխարհային միտումը։ Հետևաբար, կարելի է ասել, որ պրոդուկտի տեսակետից մենք միանշանակ աճելու տեղ ունենք։

- Ի՞նչ բիզնես նպատակների և արդյունքների է հաջողվել հասնել inDrive -ի թիմին Հայաստանում աշխատելու տարիների ընթացքում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարծիքի են տեղացի հաճախորդները ծառայության մասին։

- Հաճախորդների թիվը մշտապես աճում է, և դա, հավանաբար, լավագույնս է վկայում Հայաստանում մեր նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մասին։ Այո, մեր մասնաբաժինն այստեղ դեռ փոքր է, թեև՝ շոշափելի։ Շուկան շատ մրցունակ է։ Արագ արդյունքների կարելի էր հասնել, օրինակ, գների դեմպինգի հաշվին, բայց դա մեր մեթոդը չէ։ Ճիշտ է, մենք դեռ չենք գործարկել վարորդների սպասարկման վճար։ Սա նշանակում է, որ մեզ հետ համագործակցելով՝ վարորդները կարող են ավելի շատ վաստակել։

Հայաստանում բոլորը հասկանում են, որ մեր հիմնական մրցակիցն ամեն ինչ անելու է գերիշխող դիրքը պահպանելու համար։ Մենք էլ ենք դա հասկանում։ Ուստի, մենք պատրաստ չենք համեմատել բյուջեները և գնալ մեծ ռիսկերի: Միաժամանակ, դա մեզ չի խանգարում միջազգային մասշտաբի բիզնես կառուցել։ Ի դեպ, համաշխարհային շուկայում մենք քաղաքային ուղևորությունների համար ամենաշատ ներբեռնվող հավելվածների թոփ 2-ն ենք, մեր հավելվածը ներբեռնվել է ավելի քան 150 միլիոն անգամ։

Մեզ համար կարևոր է մոտ լինել նրանց, ովքեր դժգոհ են գերիշխող ծառայության գներից և այդ մարդկանց տալ արդար գնով ուղևորության հնարավորություն։ Դա աշխատում է: Բանավոր խոսքն անում է աշխատանքի մեծ մասը մեր փոխարեն:

- InDrive ծառայության միջոցով կարելի է զանգահարել տաքսի, կազմակերպել առաքում կամ բեռնատար: Այս ծառայություններից որ՞ն է գերակշռում Հայաստանի բնակիչների շրջանում։ Կարո՞ղ եք նկարագրել inDrive-ի օգտատիրոջ օգտահաշիվը, ով գումար է վաստակում ծառայության միջոցով:

- Պատվերների հիմնական մասը բաժին է ընկնում քաղաքային ուղևորություններին, սակայն պահանջարկ ունի նաև առաքումը։ Յուրաքանչյուր մարդ, ով համապատասխանում է մեր պահանջներին, կարող է պատվերներ կատարել, այդ պատճառով հեշտ չէ ներկայացնել միջին պատկերը: Որպես կանոն, դրանք 25-ից 55 տարեկան մարդիկ են։

- Հիմնականում ի՞նչ մասնագետներից է բաղկացած Հայաստանում inDrive-ի տարածաշրջանային գրասենյակը։ Որքանո՞վ է մրցունակ նրանց աշխատավարձը, որո՞նք են ձեր ՏՏ մասնագետների ուժեղ կողմերը, և ինչպե՞ս կարելի է միանալ թիմին:

- Մենք Հայաստանում տարածքային գրասենյակ չունենք։ Հաբը, որտեղից մենք կառավարում ենք ԱՊՀ շուկան, գտնվում է Ղազախստանում, ուր մենք տեղափոխել ենք աշխատակիցների մի մասը Ռուսաստանի գրասենյակից և հարևան երկրներից, ինչպես նաև ներգրավում ենք տեղացի մասնագետներին։ Մեր աշխատավարձը միանշանակ բարձր է միջին շուկայականից։ Մենք ներգրավում ենք լավագույններից լավագույններին և տալիս նրանց մասնագիտական աճի գրեթե անսահմանափակ հնարավորություններ: Շատ արագ աճում ենք, գործարկում ենք նոր ծառայություններ, զարգացնում ոչ կոմերցիոն նախագծեր։ Այսօր ունենք ավելի քան 2000 աշխատակից և ներկա ենք աշխարհի 47 երկրներում: Ընկերությանը կարելի է միանալ սովորական ձևով՝ գտնել թափուր աշխատատեղ կայքում, ուղարկել ինքնակենսագրական, անցնել հարցազրույց և այլն։ Կրկնեմ, մենք փնտրում ենք լավագույններից լավագույններին՝ անգլերենի պարտադիր իմացությամբ, քանի որ դա ընկերության աշխատանքային լեզուն է:

- inDrive-ն ունի՞ առցանց ծառայությունների ոլորտում համատեղ նախագծեր այլ ընկերությունների կամ պետական հաստատությունների հետ:

- Հայաստանում, ցավոք, նման նախագծեր դեռ չկան, բայց տարբեր երկրներում, ինչպես Ղազախստանում, մենք ակտիվորեն համագործակցում ենք պետական հաստատությունների հետ՝ բուհերի և դպրոցների, որտեղ կրթում ենք ՏՏ ուսանողների կամ, օրինակ, բացում ենք ֆուտբոլային խմբակներ փոքր բնակավայրերի երեխաների համար։

Մեկ այլ օրինակ. Եգիպտոսում տրանսպորտի նախարարության հետ կա մոտոցիկլետների վարորդների անվտանգության բարձրացմանն ուղղված նախագիծ (բաժանում ենք սաղավարտներ և ժիլետներ), Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում կան նախագծեր, որոնք ուղղված են ոտնձգությունների դեմ պայքարին: Կան բազմաթիվ տարբեր նախագծեր:

- Հայաստանցիները ի՞նչ նորամուծություններ կարող են ակնկալել inDrive-ից այս տարի:

- Մեզ մոտ կանոնավոր կերպով հայտնվում են նոր ծառայություններ, հենց դրանք հայտնվեն Հայաստանում, մենք միանգամից կտեղեկացնենք:

- Խնդրում եմ պատմեք հայաստանյան շուկայում ծառայության նպատակների և ծրագրերի մասին առաջիկա տարիներին: Ինչպե՞ս եք տեսնում տաքսու և առաքման ծառայությունների շուկայի հետագա զարգացումը։

- Ամենայն հավանականությամբ այստեղ կզարգացնենք միջքաղաքային ուղևորությունների ծառայությունը։ Քանի որ երկրի զբոսաշրջային գրավչությունը միայն աճում է։ Բացի այդ, հաշվի առնելով, թե որքան հետաքրքիր բաներ կան Երևանից դուրս և ընդհանրապես ողջ հանրապետությունում, վստահ ենք, որ այս ծառայությունը պահանջված կլինի։ Հատուկ շեշտադրում է արվելու զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայրերի վրա։ Հատկապես նրանց համար, ովքեր գալիս են կարճ ժամանակով, քանի որ մեքենայով ճամփորդելիս կարելի է տեսնել ավելի հետաքրքիր և տեսարժան վայրեր։

Եթե խոսենք երկարաժամկետ պլանների մասին, ապա տեխնոլոգիաների և հատկապես բջջային ծառայությունների շուկան աներևակայելի դինամիկ է, և դժվար է կանխատեսել, թե որտեղ կլինեք մի քանի տարի հետո։ Բայց մենք միշտ հետևում ենք մեր հիմնական նպատակին ու առաքելությանը` պայքարել անարդարության դեմ։ Մենք կշարունակենք ուսումնասիրել շուկան և գործարկել ծառայություններ այն ոլորտներում, որտեղ կա մարդկանց կյանքը բարելավելու ներուժ:

- Շնորհակալություն հարցազրույցի համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
11:07
10 Հոկտեմբերի 2022
Tunmun.am-ի համահիմնադիրը՝ ՀՀ-ում անշարժ գույքի շուկայի ապագայի, նոր կայքի առավելությունների և կատարյալ հայտարարության գաղտնիքների մասին
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
14:16
24 Մայիսի 2022
ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին
21:15
21 Մարտի 2022
33 հարց` հայտնի աճպարար Արամ Ղարիբյանին (ՎԻԴԵՈ)
Խաղաքարտերի նկատմամբ սերն Արամին սովորեցրին անհավանական ֆոկուսներ, որոնք անտարբեր չթողեցին նաև մեր նկարահանող խմբին. ՎԻԴԵՈ
19:37
01 Հունվարի 2022
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր (ՎԻԴԵՈ)
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր. ՎԻԴԵՈ
21:56
16 Դեկտեմբերի 2021
DJ Վակցինան` լեսբի լինելու բամբասանքի, ընկերներ կորցնելու և քաղաքականության մասին (ՎԻԴԵՈ)
Այս անգամ մեր ԱՆհարմար հարցերի պատասխանները հղել ենք DJ Վակցինային։ Զրուցել ենք բնավորության վատ գծերից ու սովորություններից, բամբասանքներից, քաղաքական գրառումներից, երեխաներից, երազանքներից և այլ. ՎԻԴԵՈ
14:18
13 Դեկտեմբերի 2021
Բարեգործությունից դեպի բիզնես․ Հայաստանում գործարկվել է Khachen քրաուդֆանդինգային հարթակը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Հայաստանում գործարկվել է Khachen նոր՝ սոցիալական պատասխանատվությամբ քլաուդֆանդինգային հարթակը, որի նպատակն է վերականգնել և զարգացնել միկրո և փոքր բիզնեսը հանրապետության տարածքում
16:58
06 Դեկտեմբերի 2021
Covid-19 համավարակը դարձավ Արդշինբանկի ամենաուժեղ աջակիցը բանկի թվային տրանսֆորմացիայի գործում․վարչության նախագահ
Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հարցազրույցը Financial Times-ի The Banker ամսագրում՝ Տարվա լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ
11:09
11 Նոյեմբերի 2021
«Գալաքսին» թիմով հաջողության հասնելու պատմություն է. Արամ Խաչատրյան
«Փոքր թիմից` Հայաստանի խոշոր գործատու». «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հետ զրույցում «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ամփոփել է ընկերության 22 տարվա գործունեությունը
11:55
24 Օգոստոսի 2021
Վերափոխումն և վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան
Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին
14:53
07 Մայիսի 2021
Փաշինյանը փորձելու է Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ քաղաքական զարգացումներ կարող են սպասվել մեզ առաջիկա ամիսներին. ՎԻԴԵՈ
14:37
30 Ապրիլի 2021
Բորիս Ֆոկին. Հայաստանն ունի առավելություն, որը կդարձնի երկիրը համաշխարհային առաջնորդ գոյատևելու հարցում սթրեսի և անորոշության պայմաններում
Hay'Li Human Development–ի համահիմնադիր, Abakus մենթալ թվաբանության կենտրոնի հիմնադիր և CIS Armenia International School–ի համահիմնադիր Բորիս Ֆոկինը խոսել է Հայաստանի ապագայի, նրա առավելությունների և այն մասին, թե  ինչու է Հայաստանը դեպի իրեն ձգում ոգով ուժեղ մարդկանց