Ողբերգական ՃՏՊ ՌԴ-ում. ՀՀ քաղաքացիներ են մահացել

09.03.2019, 14:25
Ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել շաբաթ Լենինգրադյան մայրուղու` Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքի մերձակայքում:
Ողբերգական ՃՏՊ ՌԴ-ում. ՀՀ քաղաքացիներ են մահացել
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել շաբաթ Լենինգրադյան մայրուղու` Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքի մերձակայքում:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 06:20-ին 208 շենքի մոտ բախվել են Nissan Teanna և ԿամԱզ մեքենաները:

Загружается новость ... "Право"

Վթարի հետևանքով Nissan-ի երկու ուղևորներ, ովքեր Հայաստանի քաղաքացիներ էին, տեղում մահացել են: Հայաստանի ևս մեկ քաղաքացի վնասվածքներ է ստացել:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: -0-