ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԴՔԲ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Փարիզից թռչող եգիպտական օդանավի հետ կատարվածն ահաբեկություն է անվանել և կոչ է արել Եվրոպայի գործընկերներին համատեղ քայլեր ձեռնարկել պարզելու համար ահաբեկչությանը մասնակցած անձանց ինքնությունը, հաղորդում է «Ինտերֆաքս-արևմուտքը»:
«Դուք գիտեք, թե ինչ է կատարվել Եգիպտոսում ինքնաթիռի հետ: Ամենայն հավանականությամբ, դա ահաբեկություն է, որի որդյունքում զոհվել են տարբեր երկրների 66 քաղաքացիներ», - հինգշաբթի Մինսկում ասել է Բորտնիկովը:
«Կոչ ենք անում բոլոր հետաքրքրված անձանց, այդ թվում, Եվրոպայի գործընկերներին, համատեղ քայլեր ձեռնարկել պարզելու համար այս ահաբեկչությանն առնչություն ունեցած անձանց», - ասել է Բորտնիկովը:
Airbus 320 օդանավը անհետացել է կարգավարների ռադարների էկրաններից հինգշաբթի օրը տեղական ժամով 02:30-ի սահմաններում (02:30 Մոսկվայի ժամանակով), երբ նա թռնում էր նորմալ արագությամբ, գտնվում էր 12 հազար մետր բարձրության վրա և չէր պատրաստվում մանևրել:
Ինչպես նշում են փորձագետները, դա օդանավի թռիչքի ամենաանվտանգ հատվածն է:
Ավելի վաղ հունական «Կատիմերինի» թերթի ինտերնետ հարթակը հաղորդել է, որ հունական մի նավի ուղևորներ Կարպատոս կղզու շրջանում, որի մոտակայքում անհետացել է օդանավը, երկնքում հրե գունդ են տեսել: Երկնքում հրե գնդի մասին հայտնել են նաև մի քանի հունական կղզիների բնակիչներ:
Եգիպտական օդանավում գտնվում էր 66 մարդ, որոնցից 55-ն ուղևորներ էին: Նրանցից 30-ը Եգիպտոսի քաղաքացիներ էին, 15-ը` Ֆրանսիայի և ևս 10 պետությունների ներկայացուցիչներ: Վերջին տվյալներով, ինքնաթիռը կարող էր ընկնել Եգիպտոսի ափից 280 կմ հեռավորության վրա: Ենթադրյալ աղետի վայրում տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում