Եգիպտոսում զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, կան զոհեր

27.03.2025, 15:11
Հուրգադայում զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել
Եգիպտոսում զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հուրգադայում զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել։

Ինչպես հայտնում է Лентач Telegram ալիքը, հղում անելով ՌԴ գլխավոր հյուպատոսությանը, ռուսաստանցի չորս զբոսաշրջիկ մահացել է։ 

Բատիսկաֆում եղել է Ռուսաստանի 45 քաղաքացի, մեծ մասը փրկվել է։ Ինը մարդ ստացել են վնասվածքներ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։