Երևանում կրակոցներ են հնչել
11.10.2022,
13:45
Երևանում կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակովի պողոտա 2 հասցեում գտնվող «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ կրակոցներն արձակել է Երևանի բնակիչ 23-ամյա Կառլեն Ն․-ն, ում րոպեների ընթացքում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են Նորագյուղ թաղամասում իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որից հետո նրան տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Փաստերի ճնշման տակ Կառլեն Ն․-ն խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել, իսկ ավտոմեքենայի սրահից էլ ներկայացրել է «Վալտեր» տեսակի ատրճանակը։
Կայքի տեղեկություններով՝ ատրճանակը պատկանում է Կառլեն Ն․-ի հորը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–