Երևանում 3-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել․ նա հոսպիտալացվել է
28.07.2020,
15:40
Երևանի 31-ամյա բնակիչն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 27-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։-0-
Загружается новость ... "Лево"
Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գարեգին Մ-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 3-ամյա Ալբերտ Վ-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։-0-

