Բախվում ու գլորվում են շինության տարածք. կադրեր Գեղարքունիքում գրանցված խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
11:10
28 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է հուլիսի 26-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցել Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաների բախումը, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել քաղաքացուն պատկանող շինության տարածքում՝ վնասելով նաև կայանված վիճակում գտնվող Նիվա մակնիշի ավտոմեքենան։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Mercedes–ի 3 ուղևորները և Honda–ի վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։
Նշենք, որ հուլիսի 26-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու տարածքում։ Mercedes-ն էլ գլխիվայր հայտնվել էր կայանված վիճակում գտնվող VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վրա։