Սարսափելի ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է ԶԻԼ–ին, ինչի հետևանքով մաս–մաս է եղել, կա զոհ և վիրավոր (ՖՈՏՈ)

21.11.2019, 15:14
Սարսափելի ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է ԶԻԼ–ին, ինչի հետևանքով մաս–մաս է եղել, կա զոհ և վիրավոր:
Սարսափելի ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է ԶԻԼ–ին, ինչի հետևանքով մաս–մաս է եղել, կա զոհ և վիրավոր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ԶԻԼ մակնիշի և BMW մակնիշի 36 ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն մի քանի մասի է բաժանվել և վերածվել մետաղե ջարդոնի: 1 մարդ տեղում մահացել է, մեկ մարդ էլ տեղափոխվել է հիվանդանոց:

 - рис.1

Փաստի առթվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ոստիկանությունն ու քննչական բաժիը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները: 

Կայքի հաղորդմամբ, BMW-ն ամբողջովին բաժանվել է մի քանի մասերի և մեքենայի տարբեր հատվածներ իրարից հեռու են շպրտվել: Կայքը նաև հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել իր թույլատրելի հատվածով երթևեկող ԶԻԼ-ի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։–0–