Մարտական դիրքերից մեկում 20-ամյա ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել.ՊՆ
17.03.2022,
09:57
Մարտական դիրքերից մեկում 20-ամյա ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել' ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

